Նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ․ սոցապ ծառայության պարզաբանումը՝ Սուրեն Պարսյանի հոդվածի վերաբերյալ

2020 թվականի հունվարի 15-ին զանգվածային լրատվամիջոցներով տարածված Սուրեն Պարսյանի՝ «Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդարադատության նախարարությունները երեխայի ծննդյան միանվագ նպաստը տրամադրելիս» հոդվածի կապակցությամբ Սոցիալական ապահովության ծառայությունը պարզաբանել է, որ նշված դեպքը կրում է մասնավոր բնույթ, և ՀՀ բանկերն ունեն հնարավորություն նույնականացնելու անձին անուն ազգանունով, ծննդյան տվյալներով, հանրային ծառայության համարանիշով։

«Տվյալ դեպքը հաշվի առնելով՝ Ծառայությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը լրացուցիչ անհարմարավետության համար, և նմանատիպ խնդիրներից հետագայում խուսափելու նպատակով Ծառայության հետ համագործակցող բանկերի աշխատակարգում լրացուցիչ պարզաբանում է իրականացվել»,- գրված է պարզաբանման մեջ:

Սուրեն Պարսյանը գրել էր  երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու ժամանակ ծագած արհեստական քաշքշուկների մասին։