ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները Ալմաթիում կմասնակցեն «Գլոբալ տնտեսության թվային ապագան» համաժողովին

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կմասնակցեն «Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովին, որը հունվարի 31-ին տեղի կունենա Ալմաթիում: ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այդ մասին այսօր՝ հունվարի 16-ին հայտարարություն է տարածել Ղազախստանի թվային զարգացման, ինովացիաների և օդատիեզերական արդյունաբերության նախարարության մամուլի ծառայությունը։

«Digital Almaty. գլոբալ տնտեսության թվային ապագան» միջազգային համաժողովի աշխատանքին կմասնակցեն ԵԱՏՄ-ի երկրների կառավարությունների ղեկավարները, քաղաքական գործիչներ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի միջազգային փորձագետներ: Բանավեճերի հիմնական թեման կդառնա ավելի շատ տվյալների և արհեստական ինտելեկտի հիման վրա տարածաշրջանի կայուն զարգացման ուղիների քննարկումը»,- նշված է հաղորդագրության մեջ։