ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը հրաժարական է տալիս: Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Նա ասել է, որ ճիշտ է համարում է նման որոշման կայացումը այսօր նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ արված առաջարկներից հետո:

Մեդվեդևն նշել է․ «Այդ փոփոխությունների ընդունումից հետո կփոխվի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների հավասարակշռությունը և այդ համատեքստում մենք պետք է մեր երկրի նախագահին հնարավորություն տանք կայացնել բոլոր անհրաժեշտ որոշումները»:

Վլադիմիր Պուտինն այսօր, մասնավորապես, առաջարկել է, որ կառավարության ղեկավարին, նրա տեղակալներին և նախարարներին հաստատի օրենսդիր մարմինը:

Պուտինի առաջարկների մասին ավելի մանրմամասն՝ այստեղ