«Իռլանդացին» ֆիլմի հայազգի սցենարիստը առաջադրվել է «Օսկար»-ի

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հրապարակել է 2020թ. «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկը, որում ներառված է նաև հայազգի Սթիվեն Զաիլյանը:

Ինչպես նշված է oscar.go.com կայքում, նա առաջադրվել է «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ որպես ռեժիսոր Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» դրամայի սցենարիստ:

Քրեական դրաման տարեցների տան մի բնակչի մասին է, որը երիտասարդ տարիքում հայտնի էր որպես «Իռլանդացի» մականունով քրեական հեղինակություն:

Ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Ալ Պաչինոն, Ջո Պեշին: