Փակ հանդիպում Պաշտպանության նախարարի հետ

Ազգային ժողովում ընթանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փակ հանդիպումը։

Խմբակցության տեղեկատվությամբ՝ հանդիպումը նախաձեռնել է  «Լուսավոր Հայաստանը»։

Նշենք, որ մինչ պաշտպանության նախարարին հանդիպելը՝ խմբակցությունը հանդիպել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի և ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։