Վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային գործընթացի քննարկման թեմա

Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանն ընդգծել է՝ «Անգամ այսօր անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները դասվում են Ադրբեջանի հերոսների շարքին, իսկ նրանց գործած ոճիրները համարվում են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ պայքարի փառապանծ էջ»:

Հետո հավելել է՝ «Այսօր, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր միջազգային կառույցներին և խորհրդարանական մարմիններին, որոնք արձագանքել և փաստագրել են այս իրադարձություններին՝ դրանք դատապարտելով ու աշխարհին ի ցույց դնելով»:

Հավանաբար ավելորդ չի լինի ավելացնել, որ «միջազգային կառույցների և խորհրդարանական մարմինների» ներկայացուցիչները Բաքու գնալիս սեղմում են զանազան մակարդակների պաշտոններ ստացած այդ «հերոսների» ձեռքը և խոնարհաբար գնում մյուս «շեհիդ հերոսների» հիշատակը հարգելու և նրանց դամբարաններին խոնարհվելու: Այսպիսի միջազգային դիվանագիտություն:

Ցավոք, վարչապետի խոսքից հետո էլ պարզ չի դառնում, թե Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի ոճրագործությունները կդառնա՞ն բանակցային գործընթացի քննարկման թեմա, այսինքն կդառնա՞ն գործնական դիվանագիտության մաս, թե՞ կմնան Հայաստանում՝ զոհերի տեղական մակարդակի, Ադրբեջանում՝ դահիճների միջազգային մակարդակի հարգանքի և հիշատակի տուրք:

Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան էջից

Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի առթիվ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայանն ընդգծել է՝ ՛՛Անգամ այսօր անօգնական…

Опубликовано Hranush Kharatyan Понедельник, 13 января 2020 г.