ՀՔԾ-ն չի մեկնաբանում Հրայր Թովմասյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ տեղեկությունը

Մամուլում տեղեկություն է տարածվել, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը ընդգծել է․

«Հատուկ քննչական ծառայությունը չի մեկնաբանում այդ տեղեկությունը»:

Նկատենք, որ դեռևս դեկտեմբերին 30-ին մենք գրել էինք, որ Թովմասյանի հարցաքննությունը հետաձգվել է՝ պաշտպանների միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։