Ինչպես փլուզել երկիրը ներսից (Մաս երկրորդ)

Սուն Ցզի Չինացի փիլիսոփա, ռազմական գործիչ

(մ.թ.ա. VI դար)

  1. Քայքայե′ք այն ամենը, ինչ կա ձեր հակառակորդի երկրում:
  2. Հակառակորդի ականավոր գործիչներին ներգրավե′ք հանցավոր նախաձեռնություններում:
  3. Ստվեր գցե′ք հակառակորդի ղեկավարության հեղինակության վրա և անհրաժեշտ պահին հանրայնորեն խայտառակե′ք նրան:
  4. Այդ նպատակով օգտագործե′ք համագործակցությունն ամենաստոր և նողկալի անձանց հետ:
  5. Թշնամի երկրի քաղաքացիների շրջանում հրահրե′ք վեճեր և բախումներ:
  6. Երիտասարդներին սադրե′ք տարեցների դեմ:
  7. Բոլոր միջոցներով միջամտե′ք հակառակորդ երկրի կառավարության աշխատանքներին:
  8. Բոլոր միջոցներով խոչընդոտե′ք թշնամու զինված ուժերի բնականոն մատակարարմանը և դրանցում կարգուկանոնի պահպանմանը:
  9. Արե′ք հնարավորը թշնամիների ավանդույթներն արժեզրկելու և սեփական աստվածների նկատմամբ հավատը խափանելու համար:
  10. Առատաձեռն եղե′ք տեղեկատվություն ու մեղսակիցներ գնելու նպատակով խոստումներ և ընծաներ տրամադրելիս: Ընդհանրապես մի խնայեք ո′չ գումար, ո′չ խոստումներ. դրանք հրաշալի արդյունք են տալիս:

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

ԻՆՉՊԵՍ ՓԼՈՒԶԵԼ ԵՐԿԻՐԸ ՆԵՐՍԻՑ. (Մաս երկրորդ)Սուն Ցզի Չինացի փիլիսոփա, ռազմական գործիչ(մ.թ.ա. VI դար) 1. Քայքայե′ք…

Опубликовано Artur R Tovmasyan Воскресенье, 12 января 2020 г.