Չի բացառվում, որ Ադրբեջանը ներգրավված է գեներալ Սոլեյմանիի դեմ ահաբեկչության մեջ (տեսանյութ)

Այսօր LIVEnews.am-ի տաղավարում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ  Գառնիկ Իսագուլյանի հետ զրուցեցինք հունվարի 3-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողության և Իրանի համարժեք պատասխանի մասին։ Զրուցեցինք նաև հայաստանյան և արցախյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունների մասին՝ վերոնշյալ գործողության վերաբերյալ։ Գառնիկ Իսագուլյանի խոսքով, Արցախը փրկեց Հայաստանին՝ հստակ դիրքորոշում հայտնելով գեներալ Սոլեյմանիի նկատմամբ իրականացված ահաբեկչական գործողության վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում