Հեղափոխության անհուսալի զոհերը երկրի ղեկավարի մեջ տեսնում են իրենց հոր խորհրդանիշը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը, որը խոսեց հետհեղափոխական Հայաստանում այսօր մարդկանց շրջանում առկա տրամադրություններից։

Որքանո՞վ են պահպանվել մարդկանց լավատեսական տրամադրությունները, սպասումները, ինչո՞ւ են շատերը դեռևս վստահում այն իշխանություններին, որոնք չարդարացրին իրենց սպասումները։ Ըստ նրա՝ մարդիկ դժվարությամբ են ընդունում իրենց սխալները, երբեմն նաև չեն ուզում կորցնել այն հույսը, որից կառչել են։ Եթե հույսեր ես կապում ինչ-որ մեկի հետ և եթե հակառակ ինֆորմացիա է գալիս քեզ, տեսնում ես, որ շատ հեռու է այն ամենը, ինչին սպասում էիր, պաշտպանական մեխանիզմն է գործում։ Երկու պաշտպանական մեխանիզմ կա՝ ռացիոնալիզացիա և ինտելեկտուալիզացիա։ Երկու դեպքում էլ մարդիկ փորձում են արդարացումներ գտնել այն վիճակի համար, որը սթափ դատելու դեպքում պետք է իրենց համար բացասական ընկալվեր։

Հոգեբանի դիտարկմամբ, մարդիկ, որոնք տեսնելով՝  իրենց հույսերը չեն արդարանում, դեռևս չեն խոստովանում, որ հեղափոխությամբ սխալ ընտրություն են արել և ջայլամի քաղաքականություն են վարում։ Կա նաև մի շերտ, որին Կարինե Նալչաջյանը հեղափոխության անհուսալի զոհեր է անվանում, և որը հոր կերպարի, հոր սիմվոլիկայի խնդիր ունի։ Այդպիսի մարդիկ երկրի ղեկավարի մեջ տեսնում են իրենց հոր խորհրդանիշը, որը կպաշտպանի։ Բայց տեսնելով, որ այդ հայրն ապտակում է իրենց, թաթիկներն է կտրում, սպառնում է, վիրավորում, համարում թամբալ, ասում, որ ուղեղներում աղքատություն է, կարող է սկսել հարցեր հնչեցնել, այդ դեպքում նրանց ինքնապաշտպանական մեխանիզմները կսկսեն նահանջել։

Մասնագետն անդրադարձավ նաև հասարակության մեջ առկա ատելության մթնոլորտին, հասարակության շերտավորմանը, պառակտմանը, հայհոյանքների, բռնության ու ատելության «մշակույթի» սերմանմանը։ Ըստ նրա՝ այդ ամենը հետևանք է արտաքին ուժերի ազդեցության։

Մանրամասները՝ տեսանյութում