Շերոն Սթոունը համեմատել է ուժեղ Պուտինին և պարծենկոտ Թրամփին
Դերասանուհի Շերոն Սթոունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է ուժեղ առաջնորդ և քննադատել է նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին:
«Ես հավատում եմ, որ Պուտինն իր երկրի հզոր առաջնորդն է»,- «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, գրել է դերասանուհին, նշելով, որ Թրամփն ու Պուտինը շատ տարբեր են։
Դերասանուհու խոսքով Ռուսաստանի նախագահը ղեկավարում է երկիրը՝ առաջնորդվելով երկրի կարևորագույն շահերով, իսկ Թրամփը, դերասանուհու խոսքով՝ «պարծենկոտ է», որը չի հարգում իր պաշտոնը։
Սթոունը նաև կասկած է հայտնել, որ ամերիկյան առաջնորդը վերընտրվելու է 2020 թվականի նախագահական ընտրություններում:
Ռուսերենից թարգմանեց Լուսինե Այրապետյանը