Կոչ ենք անում մեր կարևորագույն գործընկերներ ԱՄՆ-ին և Իրանին՝ աշխատել տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ․ Զոհրաբ Մնացականյան

Մեր հարևան տարածաշրջանում լիցքաթափման նշանները հուսադրող են: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում  գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այն կայուն դարձնելը գերակա խնդիր է: Մենք կոչ ենք անում մեր կարևորագույն գործընկերներ՝ Միացյալ Նահանգներին և Իրանին աշխատելու տարածաշրջանային խաղաղության և կայունության ուղղությամբ»,- գրել ԱԳ նախարարը: