Ինչո՞ւ ենք վախենում մեր հարևան ու բարեկամ երկրի հետ անմիջական ու անկեղծ շփումներից․․․

11 տարի առաջ, որպես ՀՀ Նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական և ՀՀ Նախագահին առընթեր քաղաքական հետազոտությունների ինստիտուտի խորհրդի նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում անցկացնում էինք փոխայցելություններ, կազմակերպում կոնֆերանսներ և կլոր սեղաններ։ Տեղի էին ունենում հանդիպումներ տարբեր մակարդակներում, մշակվում էին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր․․․

Հետաքրքիր ժամանակներ էին․ ինչո՞ւ նույնը չի արվում այսօր, ինչո՞ւ ենք մենք վախենում մեր հարևան ու բարեկամ երկրի հետ անմիջական ու անկեղծ շփումներից, թե այսօր դա մեզ թույլ չեն տալիս․․․

Գառնիկ Իսագուլյանի ֆեյսբուքյան էջից