Կարո՞ղ է Ադրբեջանը մի ռումբ գցել Երևանի վրա և բոլորիս վերացնել (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է «Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Խաչատրյանը։ Հաղորդման ընթացքում նա անդրադարձավ Մարալիկի բժշկական կենտրոնի ծննդօգնության բաժինը փակելու վերաբերյալ առողջապահության նախարարության որոշմանը՝ ասելով, որ այդ կերպ Հայաստանի համայնքները կդատարկվեն, կփոխվի երկրի ժողովրդագրական պատկերը։

Մարինա Խաչատրյանը խոսեց նաև առողջապահության ոլորտում առկա կոռուպցիոն դրսևորումների մասին, ինչպիսին, օրինակ, առողջապահության ոլորտում որևէ փորձառություն, գիտելիք չունեցող անձանց բարձր պաշտոններում, պատասխանատու հաստիքներում նշանակելն է, պարգևավճարների չարաշահումը և պարգևավճարներից «ատկատները»։

Առողջապահության նախարարության օրինազանցումներն ու ոլորտում առկա խնդիրները պետք է վերահսկի առողջության և աշխատանքի տեսչական մարմինը։ Մարինա Խաչատրյանի դիտարկմամբ՝ կառույցի ղեկավարին փոխելուց հետո այն դարձել է գրպանային մարմին, և դրա գոյությունն ինքնանպատակ է։ Մասնավորապես, պոլիոմելիտի պատվաստանյութի ժամկետանց լինելու խնդրի հետ կապված ահազանգի ժամանակ, ըստ նրա, տեսչական մարմինը չցանկացավ գործուն քայլեր ձեռնարկել՝ այդպիսով ոչ միայն վտանգելով երեխաների առողջությունը, այլև կոծկելով պատասխանատուների հանցանքը։

Մանրամասները՝ տեսանյութում