Էրդողանի գլխավոր խորհրդականը հրաժարական է տվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, Անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ադնան Թանրըվերդին հրաժարական է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է NTV թուրքական հեռուստաալիքի կայքը:

Գեներալ Ադնան Թանրըվերդին Էրդողանի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր 2016 թվականից: Թանրըվերդին նաև Անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ էր, որը ստեղծվել էր Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցնելուց հետո:

Խորհրդականի հրաժարականը ներկայացվել է նախագահ Էրդողանի հաստատմանը, որն ընդունել է այն:

Թանրըվերդին նաև հանդիսանում է թուրքական Պաշտպանության միջազգային խորհրդատվական ընկերության (SADAT) հիմնադիրը: