Լավ ուտողի համար ամենակարևորը էդ հարցը պիտի լինի, ով ինչից հասկանում է․․․

Ամբողջ օրը չեմ հասցրել հետևել լրահոսին, բայց աչքի պոչով նայելով նկատում էի, որ ինչ-որ զուգարանների հարց կա և թեման երբեմն-երբեմն աչքի էր զարնում, բայց չէի կարևորում, մտածելով ինչ-որ տափակ բան պիտի լինի, վերնագրերն են այդպես դնում, որ ընթերցող գրավեն։

Քիչ առաջ նստեցի համակարգչի առջև և, հասկացա, որ զուգարանների և դրանց կոնքերի թեման քննարկվում է կառավարական մակարդակում ։Երկրի գործադիր մարմնի ղեկավարը աշխարհի այս լարված պահին, երբ, ենթադրում եմ, Անվտանգության Խորհորդը պիտի աչք չփակի, և ԱԱԾ-ն պիտի աչքերը չորս արած հետևի իրավիճակին ու անընդհատ զեկուցի վարչապետին, և վարչապետը պիտի սթափ լինի, ոչ մի գրամ ալկոհոլ պիտի չընդունի և սթափ հետևի աշխարհի և մեր անմիջական հարևանների անցուդարձին, սա վեր է կացել և հայտարարել, կարծեմ, կառավարության նիստում․ «Հայաստանում ամենամեծ պրոբլեմներից մեկը զուգարանների խնդիրն է»։

Հիմա, ոնց չասես՝ հա, դե ճիշտ ես, վարչապետն ապրած կենա, բա լավ ուտողի համար ամենակարևորը էդ հարցը պիտի լինի, ով ինչից հասկանում է․․․

Այսքան ուրախ կյանքը այո, շատ լավն է և հպարտները վստահ եմ, երջանիկ են այս հայտարարությամբ, հիմա իրենց տներում երջանկությունից փայլող աչուկներով, հիացած , զմայլված քննարկում են իրենց սրտի վարչապետի այս աշխարհացունց հայտարարությունը։ Բրավո, այո, նրանք համոզված են՝ հեղափոխությունը հենց սրա համար էր՝ վարչապետ ունենք, աշխարհը չունի, համաձայն եմ հպարտներ ջան․․․

Հ․Գ․Կարևոր հետգրություն, որը թեմայի հետ կապ չունի․գուցե մի քիչ քեզ նեղություն տաս, մեծն վարչապետ, և երկրի առաջին նախագահի ծննդյան օրվա առիթով մի շնորհավորական հրովարտակ էլ արտասանես, կարծում եմ՝ արժանի է, որ շնորհավորես և՝ բոլորս․․

Իմ մասով ես շնորհավորում եմ․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից։

Ամբողջ օրը չեմ հասցրել հետեւել լրահոսին , բայց աչքի պոչով նայելով նկատում էի, որ ինչ-որ զուգարանների հարց կա եւ …

Опубликовано Մարգարիտ Եսայան Четверг, 9 января 2020 г.