Ո՞ր դեպքում Լիբիայի արևելյան իշխանությունները կկնքեն զինադադար

Լիբիայում հրադադարը կարող է արդյունավետ լինել, եթե երկրի արևելյան մասում գտնվող իշխանությունները լիակատար վերահսկողություն ստանան Տրիպոլիի վրա։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ռուսաստանը և Թուրքիան բոլոր կողմերին կոչ արեցին հունվարի 12-ին՝ ժամը 00․00-ից դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները։ Հայտարարությունը տարածվել է երկու երկրների առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հադիպումից հետո։

«Ռուսաստանի կրակի դադարեցմանն ուղղված կոչերը իրականություն կդառնան, այն դեպքում, եթե դրան հաջորդի Կառավարության կողմից մայրաքաղաք Տրիպոլիի մնացյալ տարածքների հանձնումը Լիբիայի օրինական ընտրված իշխանություններին»,-ասել է Արեֆ Ալի Նայեդը։

Լուսինե Այրապետյան