«Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա․ ԱԳՆ մամուլի խոսնակ

Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով և մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների հետ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մասնավորապես նշել է. «Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել դեսպանության աշխատանքի վրա»: