Այս գիշեր ապտակ հասցրինք նրանց, իսկ վրեժն այլ հարց է․ այաթոլլա Ալի Խամենեի

Չորեքշաբթի օրը վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդային հարվածը Իրաքում տեղակայված ԱՄՆ «Այնին ալ-Ասադ» ռազմական հենակետին,  Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ընդգծել է տարածաշրջանում ԱՄՆ-ի կոռումպացված ներկայությանը վերջ տալու անհրաժեշտությունը: Այս մասին տեղեկացրել է  IRNA գործակալությունը։

Առաջնորդը, ԻՀՊԿ հարվածն ԱՄՆ ռազմաբազային անվանելով «ապտակ», ասել է. «Նման ռազմական գործողությունները բավարար չեն, ԱՄՆ կոռումպացված ներկայությունը տարածաշրջանում պետք է դադարեցվի»:

Առաջնորդը նշել է, որ ամերիկացիները պատերազմ, ինտրիգ և ոչնչացում են բերել տարածաշրջանին:

«Մենք այս գիշեր ապտակ հասցրինք նրանց, իսկ վրեժն այլ հարց է»,- ասել է առաջնորդը Քոմի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Խոսելով գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մասին՝ այաթոլլահ Խամենեին նշել է, որ նրան հաջողվել է չեզոքացնել ԱՄՆ դիվանագիտության և քարոզչության միջոցներով նախապատրաստված բոլոր ծրագրերն ու դավադրությունները։