Երևան-Գյումրի ճանապարհը փակ է․Մարալիկի բնակիչները պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Մարալիկում մեկ ժամից ավելի է՝ բնակիչները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը, քանի որ փակվել է Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը։

Նշենք, որ 17 գյուղական համայնքների սպասարկող Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը հունվարից չի ֆինանսավորվում, աշխատակիցները աշխատանքը կորցնելու վտանգի առաջ են կանգնած։

SHAMSHYAN.com – ի փոխանցմամբ Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները, Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի մեծ թվով բնակիչներ, փակել են ճանապարհը և պահանջում են, որ վարչապետ Փաշինյանը վերջնականապես լուծի այս խնդիրը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ևս լարված իրավիճակ էր Շիրակի մարզում: Մարալիկի առողջության կենտրոնում տեղակայված Մարալիկի ծննդատան 100-ից ավելի աշխատակիցներ, ինչպես նաև նրանց միացած մեծ թվով ծննդկաններ ու մի քանի գյուղերի բնակիչներ պահանջում էին, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքի իրենց խնդրանքին