Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

«Ուկրաինական ավիաուղիների»՝ թռիչքի պահին Թեհրանում կործանված ինքնաթիռի բոլոր 170 ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ուկրաինական ինքնաթիռը Թեհրանից ուղևորվում էր Կիև։ Նախնական տեղեկատվության համաձայն, Boeing-737-ում գտնվում էր 180 ուղևոր, սակայն իրանյան Press TV –ն մեջբերելով այդ երկրի Քաղաքացիական ավիացիայի մամուլի քարտուղար Ռեզա Ջաֆարզադեի խոսքերը, տեղեկացրել է, որ օդանավում գտնվել է 170 մարդ։ Ըստ նախնական տվյալների, ողբերգության պատճառ է դարձել ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը։