Սա հստակ ցուցիչ է, որով 1-ին նախագահը պետք է ենթարկվի իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվության

ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը: Մասնավորապես՝ ըստ դիմումատուի պնդման՝ Ազատության հրապարակից իրեն տանելն ու տնից դուրս չթողնելն Անձնական ազատության և Ազատ տեղաշարժման իրավունքների խախտում էր։ ՄԻԵԴ-ը գանգատը համարել է անհիմն։ Ստացվում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի և իր թիմակիցների տարիներով հնչեցրած թեզերը, առ այն, որ 1-ին նախագահը գտնվելով տնային կալանքի տակ, չի կարողացել միանալ թիմակիցներին, որպեսզի կարողանար կանխել արյունահեղությունը, իրականում եղել է մանիպուլյացիոն քարոզչական հնարք։ Ավելին, Տեր-Պետրոսյանը ժողովրդին միանալու համար որևիցէ խոչընդոտ չի ունեցել:

Ինչևիցե, սա հստակ ցուցիչ է, որով 1-ին նախագահը պետք է ենթարկվի իրավական, քաղաքական ու բարոյական պատասխանատվության:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

ՄԻԵԴ-ը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին ուղարկված գանգատի վերաբերյալ որոշումը:…

Опубликовано Աղվան Պողոսյան Четверг, 25 апреля 2019 г.