ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները մասնակցում են ՀԱՊԿ շրջանակում անցկացվող աշխատանքային հանդիպմանը

ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում են։

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, նրանք մասնակցում են ՀԱՊԿ միացյալ շտաբի հենքի վրա ապրիլի 24-ից 27-ն անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների օպերատիվ վարչությունների պետերի աշխատանքային հանդիպմանը: