Հայաստանում է ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տեղեկացմամբ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն, Երևանում անցկացվող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի աշխատանքային խումբը: