ԱՄՆ-ը չի կարողանալու Իրանին ծնկի բերել

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպոեն ապրիլի 22-ին, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից (ՀԳՀԾ) ԱՄՆ-ի անօրինական դուրս գալու առաջին տարելիցի շեմին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ որևէ երկրի թույլ չի տրվելու նավթ գնել Իրանից: Նա ընդգծել է, մայիսի 2-ին ԱՄՆ-ը չի երկարաձգելու Իրանից նավթ գնելու արտոնության ժամկետը, որն ավելի վաղ տվել է 8 երկրի։

Պոմպեոն հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի նպատակն է կանխել այլ երկրների կողմից Իրանի նավթի ներկրումը՝ ԻԻՀ նավթային եկամուտները նվազեցնելու նպատակով:

Իրանի պաշտոնյաներն ավելի վաղ քանիցս հայտարարել են, որ կրճատել են երկրի տնտեսության կախվածությունը նավթից, հետևաբար Իրանի նկատմամբ նավթային էմբարգոն չի կարող լուրջ խնդիր առաջացնել երկրի տնտեսության համար:

ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի ավագ բանակցող, նախկին դիվանագետ Վենդի Շերմանն Իրանի դեմ Թրամփի կառավարության նավթային նոր շրջափակումն անազդեցիկ է համարել: Շերմանը Թվիթերում գրել է, որ 2013թ. տնտեսական ծանր շրջափակումներից հետո Իրանն ուրանի հարստացման իր 164 ցենտրիֆուգների թիվը հասցրեց 19 000-ի:

ԱՄՆ-ի վերոնշյալ որոշման հետևանքով և Իրանից նավթ գնող երկրների աճող մտահոգության համապատկերին բարձրացել է նավթի համաշխարհային գինը: