Ծալքավոր գնդիկներ․ անհավանական գտածոներ՝ վկայող վաղ անցյալում զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ Երկիր այցելության մասին

Սկիզբը՝ այստեղ

Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

 Մենք բնավ առաջին քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

 Վերջին մի քանի տասնամյակներին Հարավային Աֆրիկայում հանքափորները գտնում են առեղծվածային մետաղական գնդիկներ։ Անհայտ ծագմամբ այդ առարկաների տրամագիծը մոտավորապես 1 դյույմ է (2,54 սմ), իսկ դրանցից շատերի վրա փորված են 3 զուգահեռ փոսիկներ, որոնք շրջագծում են առանցքը։

Հայտնաբերվել է գնդիկների երկու տեսակ. մի մասը երկնագույն կարծր մետաղից է՝ սպիտակ բծերով, իսկ մյուսները ներսից դատարկված ու լցված են սպիտակ սպունգանման նյութով։

Հետաքրքիր է, որ հանքապարը, որի մեջ դրանք հայտնաբերվել են, պատկանում է Մինչքեմբրիական ժամանակաշրջանին և թվագրվում 2,8 միլիարդ տարով։ Թե ով և ինչի համար է պատրաստել այդ գնդիկները, մնում է հանելուկ։

Շարունակելի