«Վերելք»․ Ազգային տեսլականը կհանի մեզ ներկա քաոսից․ հյուրը՝ Աշոտ Հակոբյան (տեսանյութ)

Ռազմավարական պլանավորման փորձագետ, Հանրային խորհրդի անդամ Աշոտ Հակոբյանին մտահոգում է այն փաստը, որ մեր երկիրը չունի ապագայի տեսլական։ Այդ տեսլականը մշակվում է, ըստ հյուրի, հաշվի առնելով աշխարհաքաղաքական մարտահրավերները, ներքին իրավիճակը, ժողովրդի պատմությունն ու մշակույթը։ Առանց տեսլականի երկիրը նման է նավի, որի ուղևորները չգիտեն, թե ուր են գնում։ Այս բացը հարկավոր է արագ լրացնել, ու դա իշխանությունների ամենակարևոր նպատակներից մեկը պետք է լինի։
Հյուրը քննում է նաև Հանրային խորհրդի հնարավոր դերակատարությունն  այդ գործում։