Համալիր ստուգումներ հրետանային զորամասում

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կողմից իրականացվող համալիր ստուգումների շրջանակում հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հրետանային զորամասերից մեկի ստորաբաժանումները մարտական տագնապով դուրս են բերվել զորավարժարան:

Ստուգվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրների կատարման պատրաստականությունը, անձնակազմի ներդաշնակ գործելու ունակությունները: Անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ և կրակի կառավարման մարզումներ, այդ թվում՝ գիշերային պայմաններում:

Ստորաբաժանումները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն և լիարժեք կատարել առաջադրված խնդիրները: