Պղծությունն ու այլասերումը փորձում են դարձնել իրավունք և նորմ (տեսանյութ)

Այդ գործընթացի պատասխանատուներն են Փաշինյանի թիմը և ԵՄ-ն

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը LIVEnews.am-ի տաղավարում անդրադարձավ շաբաթ օրն Ազատության հրապարակում Մարիխունայի միջազգային օրվա կապակցությամբ մի խումբ անձանց կողմից այդ թմրանյութի գովազդի և քարոզչության նախաձեռնությանը և նշեց, որ դա մեր երկրում մարիխուանայի օգտագործումն օրինականացնելու համար իրականացվող հստակ գործընթաց է։

Հայկ Նահապետյանը խոսեց նաև ապրիլի 5-ին ՀՀ ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթի մասին՝ ասելով, որ դա այլասերումների օրինականացման համար խոչընդոտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ այլասերումները չհանդուրժող նախագահի պաշտոնանկությանը միտված գործողություն է։

Հայկ Նահապետյանի ներկայացմամբ՝ այդ գործընթացների իրավական ամրագրման և քարոզչության համար պատասխանատուներն այսօրվա կառավարության ներկայացուցիչներն են և ԵՄ-ն, թեև գործընթացը սկսվել է դեռ նախորդ իշխանությունների օրոք։