Թուրքիան հրաժարվում է Սիրիայի հյուսիսային շրջաններն այդ երկրին հանձնել

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալին արձագանքելով Սիրիայի կառավարության կողմից այդ երկրի հյուսիսային շրջաննեըը հանձնելու խնդրով Թուրքիայի կառավարությանն ուղղված կոչին, ասել է. «Անկարան ձգտում է պահպանել Աֆրին, Ջերաբլուս և Ալ-Բաբի մաքրագործված շրջաններում առկա պայմանները»:

Քալինը մեկ անգամ ևս հանդես է եկել Թուրքիայի վերահսկողության տակ ապահով գոտիների ստեղծման և Սիրիայից ԱՄՆ-ի ուժերի դուրս բերման կոչով:

Թուրքիայի զինվորականները Սիրիայի հյուսիսային շրջաններում ահաբեկիչների ու քրդական խմբերի ներկայության պատրվակով բռնազավթել են Սիրիայի հյուսիսային հիշյալ շրջանները:

Թուրքիան միաժամանակ բողոքում է ԱՄՆ-ի կողմից քրդական զինված խմբերին ցուցաբերվող աջակցության դեմ, հայտարարում, որ Վաշինգտոնի տվյալ քայլը ահաբեկչությանն աջակցելու բացահայտ օրինակ է: