Փաշինյանի իշխանության իրական վտանգն իր այսօրվա շրջապատի ռևանշիստներն են (տեսանյութ)

1999 թվականի հունիսի 10-ին և հունիսի 23-ին «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն «Առավոտ» օրաթերթում հանդես է եկել «Կպահանջվի՞, արդյոք, զինված հեղաշրջում» և «Для прорыва нужны коммисары» հոդվածներով, որոնցում նկարագրված է 1999 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներքաղաքական իրավիճակը, երկրի վարչապետ Վազգեն Սարգսյանի շրջապատի՝ նրա տեղը զբաղեցնելու հավակնությունները, վարչապետին իշխանությունից հեռացնելու նրանց նկրտումները, երկրի առջև ծառացած մարտահրավերները և առկա սպառնալիքները, որոնք պետք է հաղթահարվեին ժողովրդի և իշխանությունների համատեղ ջանքերի, աշխատանքի և նվիրումի շնորհիվ։

Ի՞նչ զուգահեռներ կան այսօրվա իրավիճակի և 1999 թվականի, վարչապետներ Վազգեն Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի, նրանց իշխանական շրջապատների իրական ցանկությունների և նպատակների միջև։

Կա արդյո՞ք Հայաստանի առաջին նախագահի մերձավոր շրջապատի կողմից ռևանշիզմի ցանկություն՝ վերցնել ամբողջ իշխանությունը Հայաստանում։

Այս իրողությունների, գնահատականների և անհրաժեշտ քայլերի շուրջ է LIVEnews.am-ի հարցազրույցը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ։