«Վերելք»․ Ավանդական պարն ազգային վերելքին նպաստող միջոցներից է․ հյուրը՝ Գագիկ Գինոսյան (տեսանյութ)

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին մտահոգում են մշակույթի ոլորտում կատարվող իրադարձությունները։

Ըստ նրա, իշխանությունների օրակարգում է ստեղծագործ, օրինապահ, կիրթ քաղաքացի ձևավորելը, սակայն ուշադրություն չի դարձվում այդ քաղաքացու ներքին էությանը․ ո՞ր չափով է նա լինելու հայ, ո՞ր չափով է նվիրված լինելու իր հայրենիքին ու ժողովրդին։ Հյուրը ներկայացնում է հայ քաղաքացու իր պատկերացումները, ապա քննվում է ավանդական պարի նշանակությունն ու դերը նման քաղաքացու ձևավորման, ժողովրդի մտածողության վերափոխման գործում։