«Չի կարելի սա դարձնել սոցիալական ծամոն»․ Զոհրաբյանը՝ ՊՎԾ պետի հարցի շուրջ (տեսանյութ)

LIVEnews.am– ի հետ զրույցում Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրելու վերաբերյալ հարցին, ասաց, որ դրա գնահատականը պետք է տան իրավապահ մարմինները։

«Սա այն հարցն է, որի նկատմամբ պետք է առավել զգոն արտահայտվել, մենք համբերատար սպասելու ենք իրավապահ մարմինների պատասխանին»,-շեշտեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում