Երբ աշխարհը սգում է Նոտր Դամի համար, ես մտածում եմ՝ իսկ որքան եկեղեցիներ են կորցրել հայերը. ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան

Օրերս Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի կապակցությամբ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Էվանսը թվիթերյան գրառում է կատարել: Նա մասնավորապես գրել է.

«Այսօր, երբ Ֆրանսիան և ամբողջ աշխարհը սգում է Փարիզի Նոտր Դամի փլուզումը, ես մտածում եմ այն մասին, թե որքան եկեղեցիներ են կորցրել հայերը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Շատ եկեղեցիներ՝ հոգևորականներով և մարդկանցով լի: Ահավոր է»: