«Արմավիրի մարզում նախատեսում ենք բամբակի արտադրություն»․ Ծառուկյան (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին, խոսեց երեկ տեղի ունեցած իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման մասին։

Ծառուկյանը նշեց, որ վարչապետը կողմ է այն փոփոխություններին, որոնք կնպաստեն տնտեսության զարգացմանը և ժողովրդի բարեկեցիկ կյանքին։

Գագիկ Ծառուկյանը նաև ասաց, որ իր գործընկերների հետ Արմավիր մարզի Հոկտեմբերյան քաղաքում նախատեսում են բամբակի արտադրություն։

Մանրամասները՝ տեսանյութում