Մենք պետք է հանդուրժե՞նք լեսբիական կամ գեյական ոգին Հայաստան աշխարհ բերելուն, պարոն Մարուքյան, հարցը նաև ձեզ է ուղղված (տեսանյութ)

Կամ՝ ճշմարտությունը «Լուսավոր Հայաստան»-ի մասին

«Զգո՜ւյշ, զգո՜ւյշ։ Եթե Եվրոպան է, որ կհնչեցնե այլասերումի ահազանգը, մի մոռանաք, որ այդ սարսափելի ախտը ամենեն առաջ մե՛ր ցեղին կսպառնա՝ իբրև հին ցեղի մը։ Ու մենք՝ փոխանակ արմատախիլ ընելու, տգիտո՛րեն կընտրենք էն ախտավարակ ծիլերը ու զիրե՛նք միայն կմշակենք» (Ռուբեն Սևակ)։

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ապրիլի 16-ին ԱԺ-ում պատասխանելով լրագրողի հարցին, թե իրենց խմբակցությունը համառորեն լռում է տրանսգենդերի (սեռափոխված անձի)՝ ԱԺ-ի դահլիճից ունեցած ելույթի վերաբերյալ և իրենց դիրքորոշումը չի արտահայտում, ասաց, որ իրենք ոչ մի հարցից չեն խուսափում։

«Չկա հարց, որ մենք խուսափենք, մենք խուսափել ենք ԲՀԿ- ՔՊ՝ իրար մեջ եղած բանավեճ ասեմ, վեճ ասեմ վեճին»,- պատասխանելով լրագրողի հարցին ու երևի շփոթահար լինելու պատճառով միտքն անավարտ թողնելով, ասել է Մարուքյանը:

Իսկապե՞ս, պարոն Մարուքյան, չկա՞ մի հարց, որին խուսափեք պատասխանել… Դատելով ամենից, արդեն իսկ խուսափել եք, այսինքն՝ շարունակել եք լռել տրանսգենդերի՝ ԱԺ-ի դահլիճից ունեցած ելույթի առնչությամբ, այդ կապակցությամբ ձեր կամ ձեր ղեկավարած խմբակցության դիրքորոշումը չեք արտահայտել: Ի՞նչ կապ ունի, թե տրանսգենդերը որ խմբակցության հրավիրած լսումների ժամանակ է ելույթ ունեցել՝ մեկ ուրիշ խմբակցությա՞ն, թե ձեր ղեկավարած «Լուսավոր Հայաստանի», կարևորն այն է, որ նա ելույթ է ունեցել ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից, Դուք էլ ԱԺ-ի պատգամավոր եք: Լրագրողների հարցը լսումներն ինչպես կազմակերպելու, ապրիլի 5-ի լսումներին գնահատական տալու վերաբերյալ չէր, այլ ԱԺ-ի բարձր ամբիոնից տրանսգենդերի հայտնի ելույթին գնահատական տալու, որի առնչությամբ դուք, ի վերջո, շատ հստակ ասացիք՝ ես չեմ կարող որևէ մեկի ելույթին գնահատական տալ, ու դրանով իսկ խուսափեցիք տվյալ հարցին պատասխանել:

Պարոն Մարուքյան, եթե իսկապես չեք խուսափում պատասխանել որևէ հարցի, այդ դեպքում բարի եղեք պատասխանել ստորև ներկայացվող և այժմ նաև անձամբ ձեզ ուղղված մեր այս հրապարակային հարցմանը, որը ս. թ. ապրիլի 11-ին ոչ մեծ տարբերությամբ ուղղել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց դեռ պատասխան չենք ստացել.

  1. Պարոն Մարուքյան, անձամբ դուք և ՀՀ Ազգային ժողովի ձեր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դե՞մ եք Հայաստանում այլասերման ուղղակի կամ անուղղակի քարոզչությանը, ներառյալ՝ անձի կողմից այս կամ այն սեռական փոքրամասնությանն իր պատկանելությունը հրապարակայնորեն հայտարարելուն, տարփողելուն, անթույլատրելի համարո՞ւմ եք դա, թե՞ կողմ եք դրան ու համարում եք թույլատրելի։
  2. Անձամբ դուք և ՀՀ Ազգային ժողովի ձեր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կո՞ղմ եք Հայաստանում գեյ-շերթների անցկացման թույլատրմանը, թե համարում եք, որ իշխանությունները դա չպետք է թույլ տան, պետք է արգելեն, օրինակ, Երևանի Հանրապետության հրապարակի պղծումը այլասերվածների կողմից։
  3. Անձամբ դուք և ՀՀ Ազգային ժողովի ձեր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կո՞ղմ եք, որ պետական համապատասխան մարմնի կողմից չմերժվի Հայաստանում տրանսգենդերի կամ ուրիշ այլասերվածի՝ երեխա որդեգրելու դիմումը, նրանք իրավունք ունենան երեխա, թե՞ դեմ եք դրան ու համարում եք անթույլատրելի։
  4. Ի վերջո, պարոն Մարուքյան, անձամբ դուք և ՀՀ Ազգային ժողովի ձեր ղեկավարած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը թույլատրելի համարո՞ւմ եք, որ Հայաստանում ԼԳԲՏ-ները (լեսբուհիները, գեյերը, բիսեքսուալները, տրանսվիստիտները) և մյուս այլասերվածներն աշխատեն դաստիարակչական հաստատություններում, թե՞ դա համարում եք անթույլատրելի։

Պարոն Մարուքյան, այդքան ինքնավստահ ասացիք, որ չկա մի հարց, որին խուսափեք պատասխանել, ահա ձեզ ուղղված միանգամից չորս հարց, մեզ ու, կարծում ենք, նաև հանրությանը հետաքրքիր է՝ փորձելո՞ւ եք խուսափել դրանց պատասխանել, թե՞ ոչ:

Վերը ներկայացված հարցերին ձեր հստակ, առանց խուսանավման ու մանիպուլյացիայի պատասխանից մեր ժողովուրդը կիմանա բարձրացված հարցերի նկատմամբ ձեր դիրքորոշման մասին։ Ինչպես վերն արդեն նշեցինք, սա ձեզ ուղղված ԶԼՄ-ի հրապարակային հարցում է՝ ողջամիտ ժամկետում պատասխանի ակնկալությամբ, որը չստանալու պարագայում հարցումը, «Տեղեկատվության մասին» ՀՀ օրենքին հղմամբ, ձեզ կուղարկվի գրավոր, պատվիրված նամակով։

Հակիրճ տեղեկանք այն ընթերցողների համար, ովքեր Լուսավոր Հայաստան կուսակցությանը բավականաչափ ծանոթ չեն. կուսակցության տեսլականը հավասար հնարավորություններով և արդիականացված Հայաստանն է, Հայաստանը Եվրոպական մոդելի պետության վերածելը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը 2018թ. փետրվարի 17-ին ընդունել է Իրավունքի գերակայության մանիֆեստը, որը հանդիսանում է կուսակցության առաջիկա գործունեության գլխավոր ուղենիշը:

«Լուսավոր Հայաստան կուսակցության գործունեությունը միտված է լինելու ի կատար ածելու Մանիֆեստում տեղ գտած դրույթները՝ դրանք դարձնելով Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առանցքային գործոններ,- նշված է հիշյալ կուսակցության կայքում:- Իրավունքի գերակայության մանիֆեստը հանդիսանում է 2015թ. դեկտեմբերի 12-ին Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր համագումարում ընդունված՝ կուսակցության ծրագրի տրամաբանական շարունակությունը, լինելով կուսակցության ծրագրային-գաղափարական համալիր գործունեության կարևորագույն բաղադրիչ:

Ելնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից՝ Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարում է, որ Հայաստանի զարգացման, երկարաժամկետ անվտանգության և համընդհանուր բարօրության գլխավոր երաշխիքը եվրոպական մոդելի պետության կառուցումն է: Ժողովրդավարության զարգացման և կայացման հիմնաքարն ու երաշխիքը իրավունքի գերակայության հաստատումն է: Սույն Մանիֆեստը հռչակում է այն հիմնարար դրույթները, որոնք պետք է հանգեցնեն Հայաստանում իրավունքի գերակայության հաստատմանը և լիբերալ ժողովրդավարության կայացմանը» (ընդգծումը՝ մերը):

Այնուհետև թվարկված են Իրավունքի գերակայության մանիֆեստի հիմնարար դրույթները, դրանց շարքում մասնավորապես նաև հետևյալ հիմնարար իրավունքները՝ հավաքների և միավորման ազատությունը, խտրականության արգելումը: Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության, «Իրավունքի գերակայության պայմաններում հիմնարար իրավունքները պետք է լինեն փաստացի երաշխավորված»:

Հիշեցնենք նաև, որ 2017թ. փետրվարի 25-ին 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ ընդգրկող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնությունը նույն թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ 64 հարցից բաղկացած հարցաշար էր մշակել և ուղարկել խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերին, նրանց թվում նաև՝ ԵԼՔ դաշինքին, որի անդամներից մեկն էլ, Նիկոլ Փաշինյանի հարազատ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (Նիկոլ Փաշինյանը նշված կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության անդամ է, իսկ վարչության նախագահը Սասուն Միքայելյանն է) հետ միասին, «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն էին:

Հարցաշարի 20-րդ հարցին՝ «արդյոք նույնասեռականները պետք է ունենա՞ն նույն իրավունքներն ու ազատությունները, ինչպես մյուս քաղաքացիները», ԵԼՔ դաշինքը պատասխանել է՝ այո, պետք է ունենան նույն իրավունքները (այսինքն նաև՝ երեխա որդեգրելու, իրենց պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ) գրանցելու, դաստիարակչական հաստատություններում մեր երեխաների դաստիարակությամբ զբաղվելու, քարոզչության և այլն): Սա անժխտելի, անհերքելի փաստ է, այս մասին 2017թ. մարտին ներկայացնելով վերոնշնյալ հարցման արդյունքները, հրապարակայնորեն տեղեկացրել է հետագայում «Թավշյա հեղափոխության» առաջամարտիկներից մեկը՝ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Վերոնշյալ տեղեկատվությունը ներկայացնելուց հետո, կարծում ենք, արդեն հասկանալի է, թե Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում տեղի ունեցած հիշյալ ճեպազրույցի ընթացում ինչու է լրագրողներին քննադատաբար, մեղադրանքով կամ հեգնանքով ասել.

«Ի դեպ, նաև ձեր շնորհիվ, սիրելի լրագրողներ (նկատի ունի լրագրողների կողմից ԱԺ-ում ս. թ. ապրիլի 5-ին տրանսգենդերի հայտնի ելույթի և այդ առնչությամբ հասարակական ընդվզման լուսաբանումը), այդ հարցն այդքան շահարկելու արդյունքում, տարատեսակ սուր մթնոլորտ ձևավորելու արդյունքում (այստեղ մոռացանք ասուլիսին ասեինք) ԵԽԽՎ– ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարումների մասին, և այնտեղ դոմինանտ հատված կա` Հայաստանին վերաբերվող, որը, այ, խորհրդարանից հետո դրսում, ներսում, մեր մամուլում տեղի ունեցած քննարկումների արդյունքն է: Մենք այնտեղ՝ ՊԱՍԵ-ում, դուք այստեղ, Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիրներ է ունենալու: Այսինքն՝ հիմա շնորհակալություն ձեզ, որ այդ հարցն ըտենց շատ հետևողական կերպով արեցիք, որ անպայման Հայաստանի հետ կապված պրոբլեմ առաջանա… Եթե ընդունվի այդ բանաձևը, Հայաստանը դրա մեջ դատապարտվող երկրների ցանկում է»,- ասաց Մարուքյանը ու հավելեց, որ այդ նախագծում մի ծավալուն մաս կա՝ նվիրված Հայաստանին»։

Պարոն Մարուքյան, Եվրոպական համապատասխան կառույցի կողմից մեր երկրի նկատմամբ ենթադրաբար ընդունվելիք բանաձևի կամ հաստատապես հարուցվելիք խնդրի (ըստ ձեզ, չգիտեք՝ այդ բանաձևն ընդունվելու է, թե ոչ, բայց, որքան էլ տարօրինակ է, վստահ եք, որ Հայաստանը խնդրի առջև է կանգնելու) կապակցությամբ մի անհանգստացեք, պոռնիկ Եվրոպայի կողմից այդ առումով դատապարտվող երկրների ցանկում լինելը Հայաստանի համար պատիվ է, երանելի վիճակ և աստվածահաճո: Հիշենք Ռուբեն Սևակի հայտնի խոսքը՝ «Եվրո՜պան, այդ դիվանագետ պոռնիկը, ոսկի կցանե, որպեսզի բոզություն հնձե»։ Որևէ վատ բան չկա նրանում, որ մենք այլասերման, պղծության հանդեպ անհանդուրժողությամբ նույն հարթության վրա լինենք Վրաստանի և Ադրբեջանի հետ, որտեղ նույնպես, ի տարբերություն Եվրոպայի, որին այդքան ձգտում եք Ձեր հիմնադրած-ղեկավարած կուսակցության հետ միասին, թասիբն այս կամ այն չափով արժեք ունի:

Ի դեպ, թասիբը՝ պատիվը, բարոյա-էթիկական այն սկզբունքների (արժանապատվություն, բարոյականություն և այլն) ամբողջությունը, որոնցով մարդը ղեկավարում է իր անհատկան և հասարակական կյանքի վարքագծում, շատ թե քիչ արժեք ունի, հարգի է նաև Ուկրաինայում, որի և Եվրամիության ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ է մտել դեռ երկու տարի առաջ: Ս. թ. ապրիլի 12-ին, Страна.ua կայքի տեղեկացմամբ, ուկրաինական արմատականները համախմբվել են լեսբուհիների դեմ, Կիևում բողոքի ակցիա է տեղի ունեցել Եվրոպական լեսբիական երկրորդ կոնֆերանսի դեմ, որն անցկացվում էր Ուկրաինայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։

Պղպեղագազով զինված արմատականները հարձակվել են կոնֆերանսի մասնակիցների վրա, տուժել է 10 մարդ։ Այդ օրը բողոքի միջոցառման բազմաթիվ մասնակիցներ պիկետել են «Տուրիստ» հյուրանոցի կենտրոնական մուտքի մոտ: Նրանց ձեռքին եղել են ցուցապաստառներ՝ «Եվրոպացիներ, հարգե՛ք մեր բարոյական արժեքները», «Ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է», «Մենք դեմ ենք, որ երեխաներին և երիտասարդությանը պարտադրվեն անբարո արժեքներ» կարգախոսներով։ Միջոցառման մասնակիցներից շատերը, ի պատասխան լրագրողների հարցերի, ընդգծել են, որ «դեմ են անառակությանը»։

Դեռ հիշյալ կոնֆերանսի նախօրեին՝ ապրիլի 11-ին, դրան դեմ մոտ 30 ակտիվիստներ փորձել են ներթափանցել հյուրանոցի շենք, բաց իրավապահները դա նրանց թույլ չեն տվել։ Հսկիչը ստիպված է եղել արցունքաբեր գազ օգտագործել, արդյունքում մի անձի, Կիևի ոստիկանության հաղորդմամբ, անհրաժեշտ է եղել Կարմիր խաչի ներկայացուցիչների օգնությունը: Նույն օրն աջ արմատական շարժումների ներկայացուցիչները հարձակվել են կոնֆերանսի մասնակիցների վրա, պատմել է «Ինսայթ» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Շևչենկոն։ Նրա խոսքերով, աջ արմատականները «ներքևում համատարած պղպեղագազ են փչել», տուժել է մոտ 10 մարդ, որոնց աչքերը լվացել են բժիշկները։

«Հարձակվողներից ոմանց ձեռքին մահակներ կային, բայց նրանք չկարողացան շենք մտնել»,- հավելել է Շևչենկոն։

Ինչպես գրել է հիշյալ կայքը, Եվրոպական լեսբիական երկրորդ կոնֆերանսն անցել է «Եկեք աշխարհ բերենք լեսբիական ոգին» կարգախոսի ներքո։ Կազմակերպիչների թվում են Բելգիայի, Գերմանիայի, Ղազախստանի, Ալբանիայի, Տաջիկստանի, Սերբիայի և այլ երկրների ներկայացուցիչներ։

Ի՞նչ եք կարծում, հարգելի ընթերցողներ, եթե նմանաբնույթ մի համագումար կազմակերպվի Հայաստանում, ի՞նչ հետևանքներ կունենա․․․ Մենք պետք է հանդուրժե՞նք լեսբիական կամ գեյական ոգին (այլասերման քարոզչությունը) Հայաստան աշխարհ բերելուն։ Պարոն Մարուքյան, այս հարցը նաև Ձեզ է ուղղված:

 

Արթուր Հովհաննիսյան