Էդմոն Մարուքյանը դիտորդական առաքելությամբ կմեկնի Ուկրաինա

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 20-22-ը՝ ներառյալ, Կիև (Ուկրաինա) կգործուղվի ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այս մասին տեղեկացրել են ԱԺ լրատվական ծառայությունից։