«Այդ գումարը միայն Երևանի համար չէ»․ Մակունցը՝ քաղաքացու օրվա ծախսերի մասին (տեսանյութ)

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց 124 միլիոն դրամ հատկացնել՝ քաղաքացու օրը նշելու համար։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից լրագրողները հետաքրքրվեցին՝ արդարացվա՞ծ է այդքան գումար տրամադրել քաղաքացու օրը նշելու համար։

Խմբակցության ղեկավարի խոսքով՝ պետք է գումար հատկացվի այդ օրը նշելու համար։

«Այդ գումարը միայն Երևան քաղաքում անցկացվող միջոցառումների համր չէ, այլ 10 մարզերին ևս այդ գումարից կհատկացվի»,- նշեց Լիլիթ Մակունցը։

Մանրամասները՝ տեսանյութում