Ինչո՞ւ է քաղաքապետարանը աղբահանության մեքենաների ձեռքբերման մրցույթը «կարել» «Կամազ» ընկերության համար (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Դավիթ Խաժակյանը, Անի Խաչատրյանը, Թեհմինե Վարդանյանը ՀՀ կառավարության շենքի դիմաց հատուկ հայտարարությամբ ներկայացան՝ քննադատելով կառավարության նիստում ընդգրկված որոշման նախագիծը, որով նախատեսվում է մեկ անձից ձեռքբերման ընթացակարգով Երևան քաղաքի համար գնել աղբահանության մեքենաներ ռուսաստանյան «Կամազ» ընկերությունից։

Դավիթ Խաժակյանի հավաստմամբ, որոշումն ընդունվելու դեպքում տեղի կունենան օրինախախտումներ, ինչն արդեն օրինաչափություն է դարձել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների համար։

Մանրամասները՝ տեսանյութում