Իրանի Զինված ուժերի օրավուր ամրապնդվող միասնությունը զայրացնում է թշնամուն. ԶՈւ գերագույն-գլխավոր հրամանտար

Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանտար և երկրի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին այսօր Իրանի բանակի և ցամաքային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Իրանի Զինված ուժերի օրավուր ամրապնդվող միասնությունն անհրաժեշտ է և զայրացնում է թշնամուն: Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եղբայրությունն ու միասնությունը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից հետո»:

Նշելով, որ Իրանի իսլամական հանրապետության դեմ ԱՄՆ-ի պաշտոնատարների անհիմն հայտարարությունները բխում են նրանց թույլ հոգեվիճակից, մեծարգո առաջնորդն ասել է. «ԱՄՆ-ն հայտնվել է հազարավոր միլիարդ դոլարի պարտքի ու բազմաթիվ խնդիրների առջև: Չնայած տարիներ են անցել Կարոլինա  և այլ նահանգներում տեղի ունեցած ջրհեղեղներից ու փոթորիկներից, սակայն այդ երկիրը չի կարողացել լուծել այդ խնդիրները, իսկ այսօր բարբաջում է Իրանի ժողովրդի հոգեկանի թուլանալու մասին»:

«Եթե բանակը և Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը  չպայքարեին ԻԼԻՊ-ի դեմ, ապա այսօր տարածաշրջանում ու հարևան երկրներում ի՞նչ վիճակ էր տիրելու և ովքեր էին իշխելու տարածաշրջանում»,- անդրադառնալով Իրանի բանակի ու զինված ուժերի տարածաշրջանային ներկայությանը և թշնամիների սադրանքների դեմ պայքարին, ասել է Այաթոլլահ Խամենեին:

Շնորհավորելով բանակի  և ցամաքուժի օրվա կապակցությամբ, Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարն ասել է. «Զինված ուժերը երկրի ազգային հզորության տարրերն են: Իհարկե, շատ երկրներում, նույնիսկ իրենց մարդու իրավունքների ու ազատության ջատագովը համարող երկրներում զինված ուժերը համարվում են բռնապետների հզորության տարրերն ընդդեմ ժողովրդի, որի վառ օրինակն այս օրերին կարելի է տեսնել Փարիզում շաբաթ օրերին իրականացվող ակցիաներում»: