Անհավանական գտածոներ՝ վկայող վաղ անցյալում զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ Երկիր այցելության մասին․ Լոլադոֆի քարե սկավառակը

Տեղեկությունների այս շարքը ներկայացնում է մեր մոլորակի վրա հայտնաբերված անհավանական գտածոների սոսկ մի մասը, որոնք վկայում են մոռացված անցյալում երկրային զարգացած քաղաքակրթությունների գոյության կամ այլմոլորակային քաղաքակրթությունների՝ Երկիր այցելության մասին։

Մենք բնավ առաջին մարդկային քաղաքակրթությունը չենք Երկրի վրա, կամ էլ դեռ վաղ անցյալից Երկիր ժամանած այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչները թողել են իրենց առարկայական հետքերը։ Այս մասին է վկայում այն փաստը, որ աշխարհում կան բազմաթիվ գտածոներ, որոնց գոյությունն անհնար է բացատրել մարդկության ծագման մեզ հայտնի պատմության տեսանկյունից։

Ափսե հիշեցնող Լոլադոֆի քարե սկավառակը հայտնաբերվել է Նեպալում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն պատրաստվել է ավելի քան 12 հազար տարի առաջ։

Այդ հարթ քարե սկավառակի վրա փորագրված պատկերներն ու հստակ գծերը բազմաթիվ հետազոտողների մղում են այն մտքին, որ այն ունի այլմոլորակային ծագում։ Չէ՞ որ անցյալում մարդիկ չէին կարող այդ աստիճան հմտորեն մշակել քարը։ Բացի այդ, սկավառակի վրա պատկերված է մարդանման արարած, որն անչափ հիշեցնում է այլմոլորակայինների արտաքին կերպարանքի մասին տարածված պատկերացումները։

Շարունակելի