«Արեցիք այնպես, որ Հայաստանը խնդիրներ ունենա»․ Մարուքյանը՝ տրանսգենդերի թեմայի մասին (տեսանյութ)

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում պատասխանելով լրագրողի հարցին, թե իրենց խմբակցությունը համառորեն լռում է տրանսգենդերի՝ ԱԺ-ի դահլիճից ունեցած ելույթի վերաբերյալ և իրենց դիրքորոշումը չի արտահայտում, ասաց, որ իրենք ոչ մի բանից չեն խուսափում։

«Ի դեպ, հենց ձեր շնորհիվ, հարգելի լրագրողներ, ԵԽԽվ– ում բանաձևի նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որտեղ խոսվում է Հարավային Կովկասում սեռական փոքրամասնությունների և տրանսգենդեր անձանց իրավունքների ոտնահարման մասին»,- ասաց Մարուքյանը ու հավելեց, որ այդ նախագծում մի ծավալուն մաս կա՝ նվիրված Հայաստանին։

Մանրամասները՝ տեսանյութում