«Գազպրոմ Արմենիայում» աշխատատեղերի կրճատմամբ մասամբ կփոխհատուցվի միայն կուտակված պարտքը (տեսանյութ)

Իրականում ինչո՞ւ են «Արարատցեմենտում», «Գազպրոմ Արմենիայում» աշխատակիցներին կրճատում

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը LIVEnews.am-ի տաղավարում մեզ հետ զրույցում անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանում աշխատակիցների կրճատման խնդրին՝ ասելով, որ սխալ տնտեսական քաղաքականության հետևանքով ընկերության արտադրանքն Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի համեմատությամբ հայտնվել է ոչ մրցակցային պայմաններում։ Հետևաբար ցածր արտադրողականության պատճառով չկարողանալով գոյատևել, ստիպված է կրճատել աշխատակիցների թիվը։

Տնտեսագետը խոսեց նաև «Գազպրոմ Արմենիայում» ընթացող կրճատումներից, որոնց երեկ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնել, թե իբրև, նաև այդ կրճատումների շնորհիվ, հնարավոր կլինի ազդել գազի սակագների վրա։ Տնտեսագետը, սակայն, հայտնեց, որ գազի՝ սահմանին ձեռք բերված և մեր սպառողներին վաճառած գնի տարբերության պատճառով ընկերությունը մեծ պարտքեր է կուտակել, որոնք մեղմելու համար է պարտադրված իր աշխատողների մեծ մասին գործազուրկ թողնել։ Այդ պարտքերի առկայության դեպքում, ըստ տնտեսագետի, գազի սակագների նվազեցման մասին խոսք լինել չի կարող։

Մանրամասները՝ տեսանյութում