Նուրսուլթան Նազարբաևի նամակը Ռոբերտ Քոչարյանին․ ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են

Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նամակ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որով իր երբեմնի պաշտոնակցին տեղեկացրել է Ղազախստանում տեղի ունեցող հայտնի ներքաղաքական փոփոխությունների և գործընթացների մասին։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տեղեկացմամբ, նամակում Նազարբաևը նշել է, որ ջերմությամբ է հիշում համատեղ աշխատանքի տարիները, և հույս հայտնել, որ նախագահ Քոչարյանի հետ հետագա անձնական շփումները շարունակական կլինեն։