Տաճարի վերաշինությունը քարի, փայտի խնդիր է, կարևորը կառուցեն մարդկանց հոգիները

Երբ մի օր Փարիզում էի, Սուրբ Աստուածամօր տաճար մտնելիս ահռելի մեծ բազմութեամբ զբօսաշրջիկներն եկել էին ամբողջ աշխարհից, բոլոր երկրներից, ամէն կրօններից ու հաւատքի դաւանանքներից. Բարձր ձայն, աղմուկ եւ ժխոր կար. Լուսակարողներ, բացատրողներ, տուրի խմբեր, անտարբերներ. Սրտիցս աղօթեցի այդ եկեղեցում որ մարդոց մէջ հաւատքն աւելանայ ու այդ տեսարանից դժգոհ դուրս եկայ Աստուծոյ տունն թանգարանի վերածուած այդ հանգամանքից.

Այսօր երբ ականատես դարձանք այդ ցաւալի ու ահռելի կորստաբեր ճարակին, ուրախ եմ որ եկեղեցու մեծ մասը վնասուած չէ. Թող որ քաղաքի բնակիչներ, ու զբօսաշրջիկներ մտնեն Նոթր Դամ սրտից աղօթելու աւերուած եկեղեցում, փոխանակ լուսանկարելու եւ խօսելու. Տաճարի վերաշինութիւնը քարի, փայտի խնդիր է, կարեւորը կառուցուեն մարդկանց հոգիները.

Թող վառին մեր սառած սրտերը դէպի խաչ գնացող Տիրոջ հանդէպ. Տայ Աստուած որ նաեւ մենք գնահատենք մեր ազգային հոգեմտաւոր բոլոր գանձերը, որպէսզի մեր գնահատանքը պահենք երբ դեռ ունենք դրանք. Մարդ միշտ ափսոսում է իր չգնահատուած մտաւոր, հոգեւոր եւ նիւթական գանձերի վրայ, դրանք ընդմիշտ կորցնելուց յետոյ…

 

Serop Azarian-ի ֆեյսբուքյան էջից

Երբ մի օր Փարիզում էի, Սուրբ Աստուածամօր տաճար մտնելիս ահռելի մեծ բազմութեամբ զբօսաշրջիկներն եկել էին ամբողջ աշխարհից,…

Опубликовано Serop Azarian Понедельник, 15 апреля 2019 г.