Սուտն ու միֆը՝ Փաշինյանի կառավարման անկյունաքար (տեսանյութ)

Այսօր Երևանում և Հայաստանի ութ այլ քաղաքներում «#sutNikol» նախաձեռնության անդամներն իրականացրին ակցիա, ասֆալտին նկարելով «#sutNikol» բառը։

Նախաձեռնությունն իր գործունեությունը սկսել էր դեռ ապրիլի 1-ին՝ հումորի և ստի օրը նվիրելով Նիկոլ Փաշինյանին։ Այսօրվա գործողությունն իրականացնելու ժամանակ հիշյալ ակցիայի թվով 9 մասնակիցների ոստիկանությունը բերման է ենթարկել, սակայն մի քանի ժամ հետո նրանց ազատ արձակել։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում նախաձեռնության վերոնշյալ գործողությունը, որո՞նք են նախաձեռնության նպատակները, նախաձեռնության մասնակիցներն ինչպե՞ս են գնահատում Հայաստանում վերջին երեք տարում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները, որո՞նք են այն ճանապարհները, որոնց օգնությամբ կարելի է դուրս գալ շատ մարդկանց կարծիքով այս կործանարար ընթացքից։

Նախաձեռնությունը նախապատրաստվում է նաև այլ գործողություններ իրականացնել, այս և վերոնշյալ հարցերի շուրջ է LIVEnews.am-ը հարցազրույցը «#sutNikol» նախաձեռնության համահեղինակ, բլոգեր Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ։