Եկեղեցու օգնությանն ապավինած միասեռականներին հնարավոր է լինում դարձի բերել (տեսանյութ)

Ապրիլի 5-ին ԱԺ ամբիոնից սեռափոխված անձի ելույթը փոթորկեց մեր թե քաղաքական, թե հասարակական դաշտը՝ մեծ արձագանքի արժանանալով խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական նախաձեռնությունների, հոգևորականների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների կողմից։ Եվ ապրիլի 8-ին, և այսօր բողոքի միջոցառումներ անցկացվեցին՝ ԼԳՏԲ համայնքի ներկայացուցիչների իրավունքների մասին բարձրաձայնելու և դրանք ամրագրելու հնարավորությունն օրենսդրական ճանապարհով կանխելու պահանջով։

LIVEnews.am-ի տաղավարում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը և բողոքի ակցիաների մասնակից, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ Գևորգ Մանուկյանը խոսեցին մեզանում միասեռականների իրավունքների հնարավոր ամրագրման վտանգներից, Տեր Եսային անդրադարձավ նաև միասեռականների նկատմամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վերաբերմունքին, միաժամանակ նշելով, որ իրեն օգնության համար դիմած միասեռականին հնարավոր է եղել դարձի բերել։

Մանրամասները՝ տեսանյութում