«Վերելք»․ Արծրուն Պեպանյան․ Ինչպես ապաքինել «վթարված» ժողովրդին (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը շարունակում է ներկայացնել երկրում տիրող իրավիճակի վերափոխման նոր մեթոդը, որը հաշվի է առնում նույն այդ իրականությունը քաոսի մատնող խորքային երևույթները։ Պեպանյանն այն կարծիքին է, որ մեր ժողովուրդը ժամանակներ առաջ, պատմական հանգամանքներով պայմանավորված «վթարի» է ենթարկվել և հիմա կարիք կա վերականգնել նրա «նախավթարային», առողջ վիճակը։

Հենվելով միջազգային փորձի վրա, Պեպանյանն առաջարկում է մի շարք երկրներում հաջողություն գրանցած քայլերի համակարգ և կայքի այցելուներին հրավիրում է միասին կազմել այդ համակարգի հայկական տարբերակը։