Հրդեհվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճը (տեսանյութ)

Ապրիլի 12-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկացմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ալեք Մանուկյան փողոցի թիվ 2/10 հասցեում գտնվող Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին, մարվել՝ 12:39-ին:

Այրվել է դատարանի նիստերի դահլիճի (մոտ 60 քմ) գույքը՝ մասամբ: