Կարմիր տեռորի ու ֆաշիստների, կեղծ սիրո ու մտահոգիչ խաղաղասիրության, ինչպես նաև օտարերկրյա գործակալների մասին

Երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթական

մեկնաբանությունը Փաշինյանի կողմից:

Հերթով՝

․ Ասում է՝ սերը հաղթեց օլիգարխիային…Սիրո մասին…Այդ կեղծ սիրո ու սուտի համերաշխության քարոզիչները որտե՞ղ են տեսել դագաղներով, սև ժապավեններով, տոտալ հայհոյանքներով և շանտաժով ու սպառնալիքով սեր:

Հիշեցի բոլշևիկներին, որոնք կարմիր տեռոր էին իրականացնում, ցարական ընտանիքին գնդակահարում էին և հայտարարում, թե դա արվում է հանուն Ռուսաստանի նկատմամբ սիրո:

Փաշինյանը թող ինքն իրեն հարց տա՝ իսկ ո՞ւր են հիմա այդ բոլշևիկները:

Օլիգարխներին մի վայրկյանում խոշոր սեփականատեր հռչակելով՝ Փաշինյանը ձևն է փոխում, ոչ թե բովանդակությունը:

Եթե Փաշինյանը լավ նայի աջ ու ձախ կողմերը, կտեսնի, որ օլիգարխիան ոչ միայն կա, այլ նույնիսկ ծաղկում է իր հետ միասին:

․ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում հաստատվել է ժողովրդավարության հաղթանակ:

Այդ որտե՞ղ է տեսել ժողովրդավարություն, որտեղ ԱԱԾ-ով են վախեցնում, ասֆալտին պառկեցնում, քաղաքացիներին նվաստացնում, վզից բռնում, շինծու քրեական գործեր հարուցում:

Տեսե՞լ է… Ես էլ ճիշտն ասած… 20-րդ դարի 30-ականներին Գերմանիայում մի ստահակ կար. մարդկանց միլիոններով ոչնչացնում էր և հայտարարում, թե իր շարժումը մաքուր քրիստոնեական է:

․ Փաշինյանն ասում է՝ Ալիևի հետ ազնիվ և կառուցողական զրույց են ունեցել ու աջ ու ձախ շռայլում խաղաղասիրական խոսքեր:

Խաղաղասիրությունը լավ է, երբ դիմացինդ է խաղաղասեր:

Հիշեցման կարգով ասեմ, որ 1938-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը Մյունխենում խաղաղասիրական պակտ կնքեց Մուսոլինիի և Հիտլերի հետ ու գլուխ էր գովում, թե խաղաղություն է բերել Մեծ Բրիտանիային:

Ընդամենը 1 տարի անց Հիտլերը սկսեց 2-րդ աշխարհամարտը:

Պատմությունից դասեր պետք է քաղել: Եթե չես քաղում, նա քեզ դաժանորեն պատժում է:

․ Փաշինյանը Իրանում խոսեց օտարերկրյա գործակալների մասին:

Սպասում էի, որ գործակալների անունները կհնչեցներ Ստրասբուրգից: Չհնչեցրեց. տեսնես վախեցա՞վ, թե անուններն է մոռացել:

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanovի ֆեյսբուքյան էջից